Ծերություև և երկարակեցություն
Երկարակեցության 7 կանոն
Յուրաքանչյուր մարդ կարող է նշել իր ծննդյան 90 կամ 100-ամյակը, համոզված է ամերիկացի սրտաբան Կլայդ Յանսին: Նրա վկայությամբ, դրա համար բավական է պահպանել 7 պարզ կանոններ, որոնք կօգնեն հասնել առողջական լավ վիճակի:
-
Վարել ակտիվ կենսակերպ: Ֆիզիկապես ոչ ակտիվ մարդիկ երկու անգամ ավելի շատ են հակված սրտի հիվանդության և ինսուլտի: Բացի այդ, ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայությունը մարդու կյանքից խլում է գրեթե 4 տարի:
-
Վերահսկել արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Սրտաբանը հիշեցնում է, որ խոլեստերինի բարձր մակարդակը մեծացնում է սրտի հիվանդության և ինսուլտի ռիսկը:
-
Ճիշտ սնվել: Առողջ կենսակերպն սկսվում է ճիշտ սնվելուց: Ապագա երկարակյացների համար հատկապես կարևոր է մեծ քանակությամբ բջջանքով հարուստ մթերք, հատիկավորներ, թարմ մրգեր ու բանջարեղեն օգտագործել:
-
Վերահսկել զարկերակային արյան ճնշումը: Աշխարհի բոլոր սրտաբանները զ/ճ բարձր ճնշումն անվանում են «դանդաղ մարդասպան»: Եթե ճնշումը հսկողության տակ պահվի, ապա կարելի է ժամանակին կանխարգելել հիվանդությունները, այդպիսով 40%-ով կրճատելով ինսուլտի և 25%-ով սրտային նոպայի ռիսկը:
-
Պայքարել ավելորդ քաշի դեմ: Ավելորդ քաշը սրտի հիվանդության և ինսուլտի զարգացման ռիսկի հիմնական գործոնն է, իսկ ճարպակալումը կարող է կյանքի տևողությունը կրճատել գրեթե 5 տարով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների հաշվարկով, 4 տարի հետո աշխարհում 2,3 մլրդ մարդ կտառապի ճարպակալմամբ և ուղեկցող հիվանդություններով, դրա համար ներկայումս ճարպակալումը կարելի է արդեն համաճարակ համարել:
-
Վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը և հիշել դրա հետ կապված բարդությունների մասին: Մասնավորապես, շաքարային դիաբետը նպաստում է է զ/ճ-ի բարձրացման ռիսկին, հանգեցնում աթերոսկլերոզի, սրտի իշեմիկ հիվանդության և ինսուլտի:
-
Չծխել: Այս կործանարար սովորության պատճառով աշխարհում ամեն տարի տասնյակ հազարավոր մարդիկ են մահանում: Ի դեպ, եթե մարդը թողնում է ծխելը, ապա սրտի հիվանդության և ինսուլտի զարգացման ռիսկն սկսում է նվազել: Կյանքի երկարատևության մասին իր տեսությունն առաջ տանելով, Կլայդ Յանսին նշում է, որ երկարակյաց մարդիկ օգնում են տնտեսությանը միլիարդավոր դոլարներ խնայել, քանի որ կրճատվում են սիրտ-անոթային հիվանդությունների բուժման համար նախատեսվող գումարները:
Ժառանգականության մասին չարժե վիճել
Բժիշկներն այդ տեսության հետ միայն մասամբ են համաձայն, չէ որ ճիշտ կենսակերպը չ կարող փոխել մարդու ժառանգականությունը, որը 50%-ով որոշում է կյանքի երկարատևությունը: Ի դեպ, նիդեռլանդացի գիտնականները բացահայտել են, այսպես կոչված «երկարակեցության գենը»: Նրանք վերծանել են 115-ամյա երկարակյաց կնոջ գեները, ով մահից առաջ իր մարմինն ու ուղեղը կտակել էր գիտությանը: Հետազոտողների վկայությամբ, չնայած պատկառելի տարիքին, կինը, նույնիսկ կյանքի վերջին տարիներին մոտ 50 տարով երիտասարդ էր երևում և կարողանում էր իր կարիքներն ինքնուրույն հոգալ: Գիտնականների տվյալների համաձայն, երկարակյաց կնոջը ծերունական տկարություններից փրկել են սեփական գեները:
«Մենք վստահ ենք, որ գերազանց առողջության և կյանքի երկարատևության պատճառը նր գեներն են, որոնց շնորհիվ նրա կյանքն այդքան երկար և երջանիկ է եղել»,-հայտարարել է Ամստերդամի համալսարանի բժիշկ Հեննե Հոլստեջը:
Գիտնականները նաև նշում են, որ «երկարակեցության գենի» լրիվ վերծանման նպատակով հետազոտությունների համար ևս մի քանի տարի կպահանջվի:
-Հարկ է առողջ կենսակերպ վարել, օգտագործել միայն բարձրորակ մթերք: Չծխել: Սահմանափակել ալկոհոլի թունավոր ազդեցությունը: Հատկապես, թունավոր, որովհետև ըստ ԱՀԿ-ի հանձնարարականների` ալկոհոլի նորմալ քանակությունը (քիչ չափաբաժիններով) բարենպաստ ազդեցություն է թողնում ծերության և ուռուցքային հիվանդությունների վրա: Պարբերաբար պետք է հետազոտվել բժշկի մոտ, բացառելու հիպերտոնիան, աթերոսկլերոզը, սրտային հիվանդությունները և այլն, - խորհուրդ են տալիս գիտնականները:
Կարդացեք նաև
Մարդկանց մեծամասնության մոտ ծերացմանը զուգահեռ վատանում է առողջական վիճակը, տուժում է տարբեր օրգան-համակարգերի նորմալ գործունեությունը...
Տարիքի առաջացման հետ մեկտեղ, փոխվում են տղամարդու սննդի կարիքներն ու կալորիաների այրումը։ Ուստի անհրաժեշտ է իմանալ յուրաքանչյուր տարիքի համար սննդի տեսակի, կարևորության, վտանգավորության, քանակության...
Տարիներ շարունակ արևային լույսի կանոնավոր ներգործությունը կարող է հանգեցնել մաշկի վաղաժամ ծերացման՝ արևային հերոդերմիայի, համախտանիշի, որը պայմանավորված է ուլտրամանուշակագույն ճառագայթների...
Ծերացումը հոգեբանական, ֆիզիկական և սոցիալական փոփոխությունների ամբողջություն է, որի ժամանակ բոլոր կենսական նշանակության օրգանները սկսում են կորցնել իրենց որոշ գործառույթներ։ Ծերացման փոփոխությունները...
Ֆիզիկական ակտիվությունը՝ մարմնի կմախքային մկանների յուրաքանչյուր շարժումն է, որի ժամանակ ծախսվում է ավելի շատ էներգիա, քան հանգիստ վիճակում: Ֆիզիկական թերակտիվությունը ճարպակալման զարգացման հիմնական ռիսկի գործոնն է...
Ընդունված է հասարակության խոցելի խումբ համարել երեխաներին և ծերերին: Նրանք են, որ մշտապես հատուկ ուշադրության և հոգատարության կարիք ունեն: Ցրտաշունչ ձմեռը մեծահասակների նկատմամբ հատուկ ուշադրություն...
Ստորեւ կներկայացվում է երկարակեցությանը նպաստող բաղադրատոմս, որը պատրաստվում է արագ և հեշտությամբ, ընդ որում այն պետք է օգտագործել անմիջապես...
Գիտնականները խորհուրդ են տալիս օրաբաժնում ընդգրկել 9 ըմպելիք, որոնք նպաստում են երկարակեցությանը: Բացի օրական 2.5 լ ջուր խմելուց, որը բջիջները հարստացնում է թթվածնով, նորացնում է դրանք և կանխում ճարպակալումը, կարևոր են...
Այժմ արդեն հազվադեպ երևույթ չէ 100 տարուց ավելի ապրելը: Supreme2.ru-ն հավաքել է երկարակյացների ամենաանսպասելի և արտառոց գաղտնիքները: Սակայն դրանք չպետք է ընդունել որպես առողջության բաղադրատոմս...
Հանրահայտ խոհարար ու հեռուստահաղորդավար Ջեյմի Օլիվերը երկար տարիներ ճամփորդել է աշխարհում, որպեսզի գտնի ամենաառողջարար մթերքները. հիմա նա պատմում է, թե ինչ է պետք ուտել՝ մինչեւ 100 տարեկան...
Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պնդում են, որ ծերացումը կարելի է դանդաղեցնել բեռնաթափման օրերի միջոցով...
novate.ru-ն ներկայացնում է երկարակեցության խորհուրդներ այն մարդկանց կողմից, ովքեր հատել են 100-ամյակի շեմը...
Ladyhealth.com.ua-ի փոխանցմամբ` բժիշկները թվարկել են մի շարք սովորություններ, որոնք ծերացնում են մեզ...
Որոշ մթերքներ կարող են նպաստել ծերացմանը, հատկապես, եթե դրանք հագեցած են շաքարով, ճարպերով, աղով: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի այդպիսի մթերք...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն